Ապրիլի 23-ին չեխական Բռնոյի «Ապակե մարգագետիններ» ակումբում Մասարիկի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի չեխական գրականության ամբիոնի դասախոս Վլաստիմիլ Չեխը և մի շարք ուսանողներ կազմակերպել էին ռումինահայ գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» և չեխ գիտնական Միխալ Ռոուտիլի «Քրիստոնյաների արհավիրքը» գրքերից հատվածների ընթերցումը։