Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նրանք ծաղկեպսակներ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։