Այսօր ապրիլի 20-ին ժամը 13-14.30 Վարշավայում Լեհաստանում Հայաստանի դեսպանության առջեւ կազմակերպված ցույցով 60-70 լեհաբնակ հայերն իրենց աջակցություն են հայտնել Երեւանում 8 օր շարունակ ընթացող Մերժիր Սերժին շարժմանը։ Ելույթ ունեցողները ոչ միայն լեհահայության անունից սատարել են Հայաստանում բողոքի ցույցի ելած հայ ժողովրդին ու հատկապես երիտասարդությանը, այլեւ կոչ են արել ոստիկանությանը բռնություններ չկիրառել արդարության ու ժողովրդավարության համար ոտքի ելած հայրենակիցների նկատմամբ։