Մարտի 13-15-ը Վարշավայում տեղի ունեցավ «Աշխարհի հացեր 2015» խորագրով ավանդական փառատոնը, որն ամբողջ տարվա ընթացքում անցկացվելու է նաև Լեհաստանի տարբեր մարզերում, քաղաքներում և համայնքներում: Վարշավայում այն տեղի էր ունենում «Պրահա» թաղամասում, ուր հրավիրված երկրներն ու մասնակիցներն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց ազգային հացատեսակները, դրանց ծագման ու պատմության վերաբերյալ դիդակտիկ նյութեր, հակիրճ տեղեկատվություն կամ ֆիլմի ցուցադրություն, հացատեսակի պատրաստման եղանակը` ցուցադրելով նաև ազգային հացամթերքներից պատրաստված կերակուրներ և թխվածքներ: