Երեկ, մարտի 27-ին Պրահայում Սուրբ Շիմոնի եւ Սուրբ Հուդայի եկեղեցում Կոմիտաս ծրագրով հանդես եկավ Երեւանի Գյուրջիեւ համույթը։ Քանի որ համերգը նվիրված էր ոչ միայն Սուրբ Թադեոսին եւ Բարդուղիմեոսին, ովքեր քրիստոնեությունը տարածեցին Հայաստանում , այլեւ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին, երեկոն ողջույնի խոսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Իր խոսքում դեսպանը խոսեց ոչ միայն Գյուրջիեւ անսամբլի մասին, այլեւ անդրադարձավ Սուրբ Շիմոնի եւ Հուդայի՝ Թադեսոսի եւ Բարդուղիմեոսի առաքելությանը։ Դեսպանը նաեւ շնորհակալություն հայտնեց համերգի բոլոր կազմակերպիչներին եւ հովանավորներին։