Ֆրանսիացի ռեժիսոր Խավիեր Լեգրանի ,, Խնամակալություն,, /Custody/ ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Այս մասին երեկ երեկոյան փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Ժյուրիի նախագահ Մարտա Կուբիշովան։ Ֆիլմի պրոդյուսերին հանձնվեց նաեւ 5000 եվրո դրամական պարգեւը։