Սենսորային դեպրիվացիան ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկային հուզազգացմունքային, ֆենոմենալ դաշտում կամ համակարգում անհատի և շրջակա միջավայրի միջև անհրաժեշտ ֆունկցիավորման, փոխգործակցության և էներգափոխանակության խաթարմամբ առաջ եկող ստիմուլային քաղց և անբավարարություն, ինչն ըստ էության արտահայտելով արտաքին ստիմուլներից կամ գրգիռներից վերոնշյալ դաշտի կամ ապարատի մասնակի կամ ամբողջական մեկուսացման պատկերը կամ իրողությունը, վերջինիս համար ուենում է այն դերն ու նշանակությունը, որ կտրուկ իջեցնելով հույզերի ուղեղային հիմքը կազմող որոշ տեսակի նեյրոմեդիատորների էլեկտրոնային և քիմիական ակտիվության մակարդակը, կոտրելով նույն այդ նեյրոնների գործողության պոտենցիալի հաղորդման թափն ու ուժգնությունը, անխուսափելիոորեն առաջ է բերում մարդկային հուզաշխարհի հարաբերական դինամիկ կայունության և հավասարակշռության վիճակն ապահովող հոմեոստատիկ հաստատունների ամբողջության ռեզոնանսային տատանումներ կամ ֆլուկտուացիաներ: