Մարտի 15-ին Պրահայի Հանրային տան Սմետանայի անվան շքեղ դահլիճում հանդիսավոր պայմաններում կբացվի Ֆեբիոֆեստ 25-րդ միջազգային կինոփառատոնը։ Անցած մեկ քառորդդարյա պատմության ընթացքում Ֆեբիոֆեստում ցուցադրվել են աշխարհի 186 երկրների 440 ֆիլմեր, հանրահայտ 41 գործիչներ ստացել են փառատոնի Կրիստիան մրցանակը։ Այս տարի այդ պատվին կարժանանա ֆրանսիական կինոյի լեգենդ Կատրին Դենյովը։ Այս մասին հայտարարեց կինոփառատոնի տնօրեն Քամիլ Սպաչիլը։