Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատանքի բերումով գործուղմանն եմ մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, մասնավորապես Հադրութ։ Հադրութի հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Քաղաքի և նրա շրջակայքի տասնյակ հուշարձանները վերաբերում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններին։ Հադրութ պարսկերեն նշանակում է «գետահատ», «գետամեջ» կամ բառացի՝ երկու գետերի միջև (բնակավայրի երկու կողմերով հոսում են երկու գետակներ, որոնք միախառնվում են Հադրութի ստորին մասում՝ Խորը աղբյուրի մոտ)։ Այսպիսով հայոց բանակի 26 ամյակին ընդառաջ որոշեցի հերթական անգամ այցելել։ Այս անգամ գտնվում էի մարտական հենակետերից մեկում,որտեղ հանդիպեցի «զինվորական փոքր ընտանիքի»։ Այստեղ էին տարբեր շրջաններից ու քաղաքներից զորակոչված տղաներ,ովքեր մի մարդու նման այնպես էին կազմակերպում ծառայությունն ու առօրյան,որ հակառակորդն այս տեսնելով զարմանքից սարսափահար կդիմեր փախուստի։ Այս տղաների մեջ էին նաև  ապրիլյան 4-օրյա պատերազմի մասնակիցներ Նարեկ Հակոբյանը (ԼՂՀ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղից), ինչպես նաև Վրույր Սարգսյանը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից)։