Հունվարի 6-ին, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Ս․Պատարագ և Ջրօրհներքի արարողություն, որը մատուցեց վանքի վանահայր և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Ախթալա վանքի, այս տարվա խաչքավորը հերթական անգամ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր: