Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Արամյանց բժշկական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է՝ երբեք չմերժել հիվանդին, եթե անգամ պետք է կատարել ռիսկային ու շատ բարդ վիրահատություն: Հիվանդը երբեք անելանելի դրության մեջ իրեն չպետք է զգա ու ապաքինման հույսը չպետք է կորցնի: Ու երբ քո գործի պրոֆեսիոնալն ես ու կարողանում ես ռիսկերը ճիշտ գնահատել, չես վախենում վերցնել պատասխանատվություն՝ օգնելու անգամ ծանր վիճակում գտնվող պացիենտին, ով իր առողջությունը ու կյանքը վստահում է քեզ: