2018 թվականի հունվարի 1-ից Չեխիայի լավագույն ազգային պարկերից մեկը՝ Կրկնոշի Ազգային պարկը կղեկավարի ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի նախկին անդամ, Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը։ Նա խորհրդարանում աշխատելու տարիներին սերտ կապված էր նաեւ բնապահապանական խնդիրներին, ղեկավարում էր շրջակա միջավայրի հանձնաժողովը։ Նրա նշանակման մասին հրամանն այսօր՝ 2017-ի դեկտեմբերի 19ին ստորագրել է շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ռիխարդ Վրաբեցը, հիմնվելով մասնագիտական հանձնաժողովի որոշման վրա։