Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Երևանում տեղի ունեցան «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի շնորհանդեսը և «Փրկության քարտեզ» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմի ցուցադրությունը: Դեկտեմբերի 9-ին՝ կրկին լեփ-լեցուն էր Երևանի «Լոֆթ» կենտրոնն, որտեղ տեղի ունեցավ Լուսինե Համբարյանի կողմից թարգմանված «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։