Հայաստանի նախագահի հրամանագրով 40-ամյա միջազգայնագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ): Մի այլ հրամանագրով դեսպան Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։