Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
9 Նոյեմբեր 2017-ին, Լոնդոնի St James Piccadilly եկեղեցի-համերգասրահում, Հայ Հիմնարկը (Armenian Institute) իր հիմնադրության 16-ամյակը նշեց մի սքանչելի նվագահանդեսով, մասնակցությամբ համբավավոր երեք հայ արվեստագետների, հանձինս ՝ ջութակահար Լեվոն Չիլինկիրյանի, թավջութակահար Ալեքսանդր Չավուշյանի եւ դաշնակահար-կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի, որոնք թեեւ միջազգային երաժշտական շրջանակներում ծանոթ են որպես մենակատարներ՝ այս առիթով սակայն հանդիսատեսին ներկայացան որպես եռանվագի (trio)  անդամներ։ Սխալ չհասկացվելու համար մատնանշենք, որ Լեվոն Չիլինկիրյանը, թեեւ որպես  մենակատար տվել է անհամար նվագահանդեսներ, 1971-ից սկսած՝ հիմնականում նվագել է իր իսկ հիմնած՝ "Չիլինկիրյան Քառյակ"ի հետ։