Մարտի 3-ին Պրահայի Ժոֆին պալատում տեղի ունեցավ EY(Էռնեստ եւ Յանգ) համաշխարհային ընկերության կողմից անցկացվող ,,Տարվա գործարար 2014,, մրցույթի ամփոփումը, որն արդեն անցկացվում էր 15-րդ անգամ։ Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, Չեխիայի տարբեր շրջանները ներկայացնող առաջադրված 70 ձեռնարկատերերից ընտրվել են 11-ը, որոնք ներկայացնում են Չեխիայի տարբեր շրջանները, նրանցից 3-ը Պրահայից են։ Նրանց մեջ է նաեւ մեր հայրենակից, հայտնի գործարար, Մարլենկա Ինթերնեշընլ ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը, ով արդեն երկորդ տարին անընդմեջ EY ընկերության կողմից ճանաչվում է Մորավասլեժյան երկրամասի Տարվա գործարար։ Կազմակերպիչները նույնպես զարմացել են այս ընտրության վրա, քանի որ դեռեւս ոչ ոք երկրորդ անգամ չի ստացել նման մրցանակ։ Այդ պատճառով որոշվել է փոխել ընտրության կանոնադրությունը։ Անցյալ տարի մեր հայրենակիցը արժանացել էր նաեւ գլխավոր ժյուրիի հատուկ մրցանակին։