Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Սեպտեմբերի 29-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր պաշտոնական երեկո՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, Զինված ուժերի 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Երեկոն հյուրընկալել էր Եվրոպայի ամենահին դիվանագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան: