Բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որին անվանում ենք նաև ասպիրանտուրա, իսկ արևմուտքում` դոկոտորանտուրա, Բոլոնիայի գործընթացի շրջանակում բարեփոխումների փուլում է գտնվում: Այս առումով մեր իրականությունում հարցադրումներ են առաջանում, թե արդյոք ի՞նչ ուղղություններով պետք է իրագործվեն հետբուհական կրթական բարեփոխումները, որպեսզի ունենանք մրցակցային ասպիրանտուրա ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային կրթական շուկայում: