Չեխական Կարլովի Վարիից 18-ամյա հայկական ծագումով Կարինա Մովսեսյանը դարձել է Էստոնիայում անցկացվող Եվրամիության Լավագույն Երիտասարդ գիտնական,, 29-րդ միջազգային մրցույթի հաղթող՝ կենսաքիմիայի բնագավառում կատարած աշխատանքի համար։ Մասնավորապես նրան հետաքրքրել է RAD51 սպիտակուցի մուտացիան։ Նա բացահայտել է այն մեխանիզմը, որը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացմանը եւ զարգացմանը: 120 մասնակիցներից լավագույնը ճանաչվել է Կարինան։ Նրա հետ Առաջին մրցանակի են արժանացել նաեւ կանադացի եւ շվեյցարացի երկու երիտասարդներ՝ այլ թեմաներով աշխատանքների համար։