ՎԻԵՆՆԱ-ՕՐԵՐ- Մարտի 1-ին Վիեննայի ԱՐԱՐԱՏ Մարզական Միության՝ ավստրիահայ բարերար Աբրահամ (Աբիկ) Մոսեսյանի հիշատակին կազմակերպած երրորդ ֆուտբոլային մրցաշաշարում (ֆուտզալ) հաղթող ճանաչվեց Չեխիայի Բռնո քաղաքի հայկական ֆուտբոլային թիմը: Մրցաշարի եզրափակիչում Բռնոյի տղաներն ուժերը չափեցին Վիեննայի ՙՙԱրարատ՚՚-ի հետ: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով: Բռնոյի ներկայացուցիչներն ավելի ուժեղ էին 11 մետրանոց հարվածներ կատարելիս: Մրցաշարին մասնակցեց նաեւ չեխական Յիհլավայի հայ համայնքը՝ 9 հոգուց բաղկացած թմով և ակտիվ ունկնդիրներով, որոնք իրենց էներգիայով ավելի հետաքրքիր և ուրախ էին դարձնում մրցաշարը: Յիհլավայի ՈՒՐԱՐՏՈՒ ֆուտբոլային թիմը գրավեց 5 –րդ տեղը, իսկ փոքրիկ Դավիդ Կարախանյանի խփած առաջին գոլը հիացրեց ունկնդիրներին: