Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
romeՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի հիման վրա` 2015 թվականի մարտի 5-ին, Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում կբացվի հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. մայիսի 3-ը: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի Հանրապետությունից ցուցահանդեսին կներկայացվի 26 ցուցանմուշ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ /6 նմուշ/, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /2 նմուշ/ և Հայաստանի պատմության թանգարան /18 նմուշ/: Ցուցահանդեսին, ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և նմուշներով կմասնակցի Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություն` Վենետիկի, Ճենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով: