Այսօր Երեւանի Ազատության հրապարարկում տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության հրավիրած հանրահավաքը՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին։ Հանրահավաքին ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորներ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հանրահավաքում ընթերցվել է նաեւ մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի նամակը, որը ուղարկվել էր Բելգիայից։ Ելույթ ունեցավ նաեւ մեկ այլ զոհի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Ներկայացնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը։