Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի երկու շրջաններ, որոնք ունեն նաեւ առանձին համայնքների կարգավիճակ՝ Վինորը եւ Կբելին 2016 թվականից սկսել են համագործակցել Հայաստանի Սեւան եւ Դիլիջան քաղաքների հետ։ Այս համագործակցության գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը  ,,Ատլանտիս Դեվոլոփմենթ» ընկերության նախագահ Արամ Մարությանն է։ Վերջինս շինարարական ծավալուն աշխատանքներ է իրականացնում նաեւ այս համայնքներում։