2017 թվականի հունիսի 23–ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը ներկայացնում է «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ «Ամեն» շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։