ՊՐԱՀԱ. - Հանճարեղ ներդաշնակությամբ է հնչում խաղաղության աղոթք Casta Diva-ն Հասմիկ Պապյանի կատարմամբ։ Անզուգական է նրա Նորման` հունական անտիկ ողբերգություններին հատուկ տիեզերական հուզականությամբ ու հայկական արժանապատիվ ցասմամբ` զուգակցված պապյանական անսեթևեթ կանացիության ու ազնվացնող անհատականության հետ։