2017 թվականի հունիսի 10-ին Լեհաստանի հոգևոր կենտրոն հանդիսացող Չենստոխովա քաղաքի Յասնա Գուրա սրբավայրում Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հայր Յուզեֆ Ռոման Մայի նախաձեռնությամբ Չենստոխովայում Աստվածամոր Սրբապատկերի օծման 300-ամյակի առթիվ կազմակերպվել է հոգևոր-հայրենասիրական միջոցառում, որին մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: