Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ՊՐԱՀԱ.- Երեկ երեկոյան Պրահայի Օ2 մարզադահլիճը գտնվում էր System of a down խմբի մոգական ազդեցության տակ։ 17 հազար հանդիսական գրեթե 2 ժամ շարունակ ձայնակցում էր Սերժ Թանկյանին եւ հավասարապես երգում։  Առաջին շարքերում ինչպես միշտ System of a down երկրպագուների ակումբի անդամներն էին, ովքեր  հագուկապով ու մորուքներով փորձել էին նմանվել խմբի անդամներին։