Լեգենդար System of a Down ամերիկահայերի խումբը այսօր ժամը 20-ին ելույթ կունենա Պրահայի Օ2 մարզադահլիճում։ Եվրոպական տուրի շրջանակներում խումբը հանդես կգա նաեւ Բեռլինում, Համբուրգում, ավստրիական Նիկելսդորֆում, լեհական Կրակովում, ֆրանսիական Նիմեսում, Կոպենհագենում, Մադրիդում, իտալական Ֆլորենցիայում, շվեդական Նորքյոբինգում, ֆրանսիական Արասում, բելգիական Վեխտերում, գերմանկան Հանովերում։ Շրջագայությունը կավարտվի հուլիսի 5-ին Մոսկվայում։