Մեր լավ բարեկամ, ճանաչված լրագրող, քաղաքական, հասարակական գործիչ Սերգո Երիցյանը հունիսի 11-ին 60 տարեկան է դառնում։ Նրա այդ հոբելյանին կուզենայինք որևէ կերպ արձագանքել։ Գիտենք, որ այդ առթիվ ինքը՝ Սերգո Երիցյանն այնքան էլ պատրաստակամ չէր հարցազրույց տալու կամ այդ մասին երկար-բարակ խոսելու։ Եվ ահա մեր աչքովն ընկավ Հայաստանում հրատարակվող «Եթեր» շաբաթաթերթում տպագրված «Մի դիմանկարի փորձ»ը, ինչպես ընդգծել է հեղինակը՝ շաբաթաթերթի խմբագիր Գայանե Ենգոյանը, ով Սերգո Երիցյանի ուսանողական ընկերներից է և մինչև հիմա էլ պարբերաբար շփումներ ունեն։