Հունիսի 2-ին Պրահայի Հանրային տան Սմետանայի դահլիճում ավարտվեց ,,Պրահայի գարուն,, 72-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը նախ կատարեց Իշա Կրեյչիի ,,Սերենադ նվագախմբի համար,, գործը, իսկ հետո լեհ հայտնի դիրիժոր եւ կոմպոզիտոր Քժիշտոֆ Պենդերեցկու ,, Երուսաղեմի յոթ դարպասը,, որը ղեկավարեց հեղինակը եւ այն նվիրեց օրերս կյանքից հեռացած Չեխիայի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Յիրժի Բելոհլավեկի հիշատակին։ Նրա խնդրանքով դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց չեխ անվանի դիրիժորի հիշատակը։