Մայիսի 28-ին չեխական Ուստի նադ Լաբեմ քաղաքում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական մենամարտը։ Մինչեւ 72.5 քաշային կարգում մեր հայրենակից Վիկտոր Աղաթելյանը երկրորդ ռաունդում հաղթել է Բոսնիա-Հերցոգովինան ներկայացնող Տոմաշ Մլադենին։ Սա Վիկտորի 5-րդ նման մենամարտն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում։