Մայիսի 25-ին Պրահայի Թոփ Հոթել հյուրանոցային համալիրում ֆուտբոլային եւ մշակութային բազմազգ ընտանիքի իսկական հրավառություն էր։ 25 երկրների դպրոցական ֆուտբոլային թիմեր, ովքեր Չեխիայի գեղատեսիլ մայրաքաղաք են ժամանել մասնակցելու Համաշխարհային դպրոցական ֆուտբոլի գավաթի Պրահա 2017 առաջնությանը, ներկայացրեցին նաեւ իրենց մշակույթն ու խոհանոցը։