ՊՐԱՀԱ. ՕՐԵՐ.-Մայիսի 14-ին Պրահայի Ռետրո ակումբում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտում 72.5 քաշային կարգում մեր հայրենակից Վիկտոր Աղաթելյանը 4-րդ ռաունդում հաղթանակ տոնեց չեխ Մարտին Կաբրհլի նկատմամբ։ Վերջինս քիքբռնցքամարտի Չեխիայի չեմպիոն է եւ առաջին անգամ էր հանդես գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում։