Մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում տեղի ունեցավ «Արիստոտելը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին գիտաշխատողներ ինչպես Մատենադարանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի համալսարաններից և գիտական կենտրոններից։ Գիտաժողովը նվիրված էր Արիստոտելի երկերի՝ հայկական վաղ միջնադարյան ուսումնասիրություններին և մեկնաբանություններին: