Արարատ Հայկական Միության, <<Կարենա>> հրատարակչության և FNAC գրախանութների ցանցի նախաձեռնությամբ, Վալենսիայում տեղի ունեցավ բանաստեղծ Սլավի Ավիկ Հարությունյանի <<Անթռչուն երկինք>> ժողովածուի իսպաներեն թարգմանության շնորհանդեսը: Հեղինակին և գիրքը ներկայացրեց Միսլատայի Մշակութային Շարժում կազմակերպության նախագահ, <<Հայ ժողովրդի լավագույն բարեկամ>> մրցանակի դափնեկիր Սալվադոր Գարսիա դե լա Մոտան, ով հանգամանալից հանդիսատեսին հրամցրեց հեղինակի խոհափիլիսոփայական, հայ ժողովրդի աննկուն պայքարի և կարոտալից սիրո անկրկնելի մտքերը: Բանաստեղծի ելույթը թարգմանեց Հայկական Միության ներկայացուցիչ Մովսես Մխիթարյանը: