Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մայիսի 13-ին սկսվեց ,,Պրահայի գարուն,, միջազգային 72-րդ երաժշտական փառատոնը, որը ավանդույթի համաձայն Հանրային տան շքեղ դահլիճում բացվեց Բեդրիխ Սմետանայի ,,Իմ երկիրը,, հանրահայտ ստեղծագործությամբ։  Այն կատարեց Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանրահայտ դիրիժոր Դանիել Բարենբոյմի փայլուն ղեկավարությամբ։ Փառատոնի բացման համերգի տոմսերը վաղուց սպառվել էին, ուստի Պրահայի Կամպա այգում բացօթյա էկրանների վրա դասական երաժշտության սիրահարները կարող էին ուղիղ եթերում դիտել համերգը։