Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ.- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 13-ին Պրահայում անցկացվեց Չեխիայում հավատարմագրված դեսպանությունների  ,, Սնունդ եւ մշակույթ ,, փառատոնը, ուր Հայաստանի տաղավարը ներկայացնում էր  Gourmet house ռեստորանը։ Հայ խոհարարները պատրաստում էին ավանդական խորովածն ու քաբաբը, խաղողի թփով տոլման, այցելուներին տրվում էր նաեւ գաթա, իսկ ցանկացողները համտեսում էին նաեւ հայկական կոնյակ։ Հայկական տաղավար այցելեցին նաեւ Չեխիայում Հայաստանի հյուպատոս Աննա Ավետիսյանն ու Պրահայում իր գրքի ներկայացման առիթով գտնվող, Ռումինիահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը։Հյուրերին սիրալիր դիմավորում եւ հյուրասիրում էր  Gourmet house ռեստորանի տնօրեն Արսեն Քոչարյանը։