ՊՐԱՀԱ.- Մայիսի 6-ին Պրահայի շաբաթօրյա դպրոցում կազմակերպված հանդիպումը Իսպանիայում հրատարակվող ,,Հայրենիք,, շաբաթաթերթի խմբագիր, ,,Արարատ,, միության նախագահ Արարատ Ղուկասյանի հետ էր։ Ձեռնարկը, որի ընթացքում ներկայացվեց նրա ,,Փնտրտուքների ճանապարհին,, բանաստեղծությունների ժողովածուն, ներածական խոսքով բացեց շաբաթօրյա դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը, նշելով, որ հայերը որ երկրում էլ հաստատվել են, ստեղծել են իրենց դպրոցն ու եկեղեցին, հրատարակել են թերթ եւ բացել մշակութային միություն։ Արարատ Ղուկասյանը ներկայացնում է իսպանահայությանը, որի առաջ, ինչպես եւ չեխահայության, նույն մարտահրավերներն են։