Սայաթ-Նովա աշուղ-բանաստեղծին նվիրված գրական-երաժշտական երեկոն, որ կազմակերպվել էր Չեխիայում Հայաստանի դեսպանության կողմից, դարձավ այս տարվա լավագույն ձեռնարկներից մեկը, որ վայելեցին արվեստասեր չեխահայերը։ Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի հմուտ ղեկավարությամբ կազմված ծրագիրը մոտ երկու ժամ հիացրեց ներկաներին՝ հրամցնելով ոչ միայն մեծ աշուղի պոեզիան, կյանքն ու գործունեությունը, այլեւ նրա խաղերի կատարումները, որ փայլուն ներկայացրեց Ֆրանկֆուրտից Պրահա ժամանած բարիտոն Գուրգեն Բավեյանը։