ԺՆԵՎ.- Ապրիլի 27-28-ը Ժնևում տեղի ունեցավ Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին Հայաստանի պարբերական զեկույցի ներկայացումը։ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները։