Ապրիլի 21-ի գիշերը Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Անկախության հրապարակում, որպեսզի սկսեն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթը՝ գլխավոր՝ Մոնտեւիդեո պողոտայով։ Երթը կազմակերպել է «Ուրուգվայի երիտասարդ հայեր» խումբը, որը միավորում է համայնքի երիտասարդական կազմակերպություններին։ Այս մասին հայտնել է Agencia Prensa Armenia-ն։