Այսօր Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում ավագ խմբի աշակերտները պատրաստեցին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը՝ անմոռուկը։ Հայոց ցեղասպանության մասին ճանաչողական համառոտ տեղեկատվությամբ հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, իսկ հայկական դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը երեխաներին ծանոթացրեց անմոռուկի պատրաստման ձեւին։ Այնուհետեւ աշակերտները անցան գործի եւ մի քանի փորձերից հետո պատրաստեցին թղթե անմոռուկներ։