ՊՐԱՀԱ. ՕՐԵՐ.- Ապրիլի 13-ին Չեխիայի մայրաքաղաքի Սուրբ Հոգի եկեղեցում Առաջին անգամ տեղի ունեցավ Ոտնլվայի կարգ։ Ինչպես հայտնի է, Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: