Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում էին անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը: Բացի Արցախի ղեկավարության հետ հանդիպումներից, նրանք շփվեցին նաեւ երիտասարդ արվեստագետների հետ, մասնակցեցին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ ապրիլի 4-ին Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նորակառույց 6 առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը։