Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
«Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնության ներկայացուցիչներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը և ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը  Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են ԱԺ ընտրության ժամանակ  առաքելություն իրականացնելու՝ վերահսկողության իրենց նոր գործիքները. «Մենք կոչ ենք անում Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին գրանցվել, որպեսզի մենք կարողանանք վերահսկել իրենց փոխարեն քվեարկության դեպքերը և հետամուտ լինել ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելուն»,- ասել են բանախոսները: Այս մասին հայտնում է Հայ Ձայնը։