Հաց բերող Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Երևանի Շահումյանի գերեզմանատանն այսօր վերածվեց սգո հանրահավաքի, որի ժամանակ հնչեցին նաև քաղաքական հայտարարություններ, մարդկանց համար ընթերցվեց նրա կենսագրությունը: Հաց բերողը հուղարկավորվեց իր ձեռքով պատրաստված դագաղում՝ մարդկանց ծափերի ներքո մեքենայից հանվելուց հետո: Այս մասին գրում է tert.am-ը: