Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհի Կարինա Արզումանովայի հետ։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել մարտի 10-ին Պրահայում։ Ինչպես հաղորդում է ՚՚Դասական երաժշտության նորություններ՚՚ կայքէջը, Եվգենին եւ Կարինան ճանաչում են իրար եւ ընկերական հարաբերություններ ունեն մանուկ հասակից։