ԵՐԵՎԱՆ.- Մարտի 23-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ, ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին նվիրված համերգային երեկո: Ելույթ կունենան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները: Նույն օրը, ժամը 13։00-ին հիշատակի արարողություն է նախատեսված «Կոմիտաս» Պանթեոնում նրա շիրմի մոտ։