ԴՐԵԶԴԵՆ. Մարտի 9-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Գերմանիայի Սաքսոնիա երկրամաս, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրամասի վարչապետ Ստանիսլավ Թիլիչի, Մշակույթի և լուսավորության նախարար ԲրունհիլդՔուրթի և Դրեզդենի մշակույթի և զբոսաշրջության հարցերով քաղաքապետ Աննեկատրին Կլեպշի հետ: