ՓԱՐԻԶ.- Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։